Ֆրանսիայում Հայաստանի տարին առիթ էր խաչվող հայացք նետելու այդ երկրի իրականության հետ սերտորեն կապված ժամանակակից արվեստի բեմին: Այստեղ հավաքված հայերն ու ֆրանսիացիները՝ արվեստագետներ, պատմաբաններ, փիլիսոփաներ ու քննադատներ, խոսում են արվեստի ու Հայաստանի մասին, նրա պատմության և աշխարհագրության, անհատների և հասարակության մասին:
Հրատարակությունը պատրաստվել է «Հայաստանից» («D’Arménie») ցուցահանդեսի առիթով, որը ներկայացվել է Քեմպերի (Ֆրանսիա) «Le Quartier» ժամանակակից արվեստի կենտրոնում, 2007 թ. հունվարի 27-ից մինչև ապրիլի 1-ը: Սույն հրատարակությանը կից DVD-ն վավերագրում է արվեստագետներ Կարեն Անդրեասյանի, Գրիգոր Խաչատրյանի, Արման Գրիգորյանի, Մհեր Ազատյանի, Համլետ Հովսեփյանի, Աննա Բարսեղյանի ու Ստեփան Քրիստենսենի ցուցադրաված գործերը:
Հրատարակիչ՝ Éditions le Quartier
Լեզու՝ հայերեն, ֆրանսերեն
2008
