Հոկտեմբերի 2–ին ժամը 19։00–ին հրավիրում ենք ձեզ Համլետ Հովսեփյանի՝ «Աննշանի էականը» ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա ԺԱԻ ցուցասրահում։
Այս ցուցահանդեսը, թերևս, առաջին փորձն է անդրադառնալու Համլետ Հովսեփյանի արվեստին՝ համադրելով տարբեր ժամանակաշրջաններում արված նրա քիչ հայտնի գործերը, ֆիլմերը և վիդեոները՝ արվեստագետի արխիվից ընտրված լուսանկարների, տեքստերի հետ համատեղ։
Ցուցահանդեսի համադրող՝ Ռուբեն Արևշատյան։
Ցուցահանդեսը բաց կլինի հոկտեմբերի 2–ից նոյեմբերի 2–ը։
Ցուցասրահի աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, 11։00 – 19։00։