«Անցյալ ապագայի շունչը» ցուցահանդեսը, որը համադրել է Ռուբեն Արևշատյանը, ստեղծագործական փոխգործակցության արդյունք է արդիության տարբեր պատմական փորձառություն և հիշողություն կրող երկու արվեստագետների միջև:
Մարգրեթ Հոպպեի (Գերմանիա) և Նվարդ Երկանյանի (Հայաստան) նախագծերում ներկայացված են արվեստագետների շատ տարբեր հայացքներ և արտիստական վերընթերցումներ՝ արդիականության պատմության մաս կազմող հայտնի և ոչ այդքան հայտնի ճարտարապետական կառույցների հետ կապված։
Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Գյոթե-Ինստիտուտ Հայաստանի կողմից՝ ԺԱԻ Երևանի հետ համագործակցությամբ, «Երկխոսություններ արդիականությունների շուրջ» ծրագրի մաս է կազմում, որը համատեղ նախագիծ է Բաուհաուս Դեսաու հիմնադրամի հետ: Այն համաֆինանսավորվում է Լայպցիգ քաղաքի և Techne Sphere Leipzig-ի կողմից՝ Բաուհաուս Դեսաու հիմնադրամի աջակցությամբ: