ԼԵԶՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ/Զրույց – Գրիգոր Պըլտեան և Նազարեթ Կարոյան

Ի՞նչ է նշանակում գրել ժամանակը։

Ժամանակը, հիշողությունը, պատմությունը, լեզուն և գրականությունը անբաժանելիորեն կապված են միմյանց։ Այս հանդիպման ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչպես է ժամանակը ձևավորում մեր մտածողությունը, ինչպես է լեզուն վերարտադրում կամ խեղաթյուրում իրականությունը, և ինչու է գրելը ոչ միայն արտահայտման, այլև ճանաչողության և ազատության ձև։

Գրիգոր Պլըտեանի և Նազարեթ Կարոյանի այս զրույցը հրավեր է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են գրականությամբ, լրագրությամբ, քննադատությամբ և ժամանակակից մտքով։


Այս հանդիպումը ԱՐէ մշակութային հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» դասախոսությունների և աշխատարանների շարքի առաջին հանդիպումն է, որը նպատակ ունի զարգացնել մշակույթի և արվեստի մասին գրելու, վերլուծելու և քննադատական մտածողության հմտությունները։

Ծրագիրն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքի աջակցությամբ։

Օր՝ հունիսի 19
Ժամ՝ 19:00
Վայր՝ Ժամանակակից Արվեստի ինստիտուտ

Մուտքն ազատ է

Այլ միջոցառումներ

Մշակույթի լուսաբանում. միջազգային փորձ