HTS շրջանավարտները մասնակցեցին Թբիլիսիի արվեստի տոնավաճառին

Մայիսի 21-ից 24-ը «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի 3-րդ թողարկման շրջանավարտ արվեստագետներ Մարիամ Հակոբյանը, Զարուհի Թովմասյանը, Հասմիկ Սահակյանը և Հրանտ Խեքոյանը մասնակցեցին Թբիլիսիի արվեստի տոնավաճառին (Tbilisi Art Fair 2026)։ Նրանց աշխատանքները ցուցադրվեցին Թբիլիսիի Ազատ համալսարանի գեղարվեստի, ճարտարապետության և դիզայնի բաժնի ուսանողների աշխատանքները ներկայացնող՝ «Մարդկային գործողություններ» (Human Acts) տաղավարում։ Տաղավարի համադրողներն էին Իրենա Պոպիաշվիլին և Գիորգի Միմինոշվիլին։ 

Իրենա Պոպիաշվիլին վրացի համադրող է և Թբիլիսիի ազատ համալսարանի գեղարվեստի, ճարտարապետության և դիզայնի բաժնի դեկանը։ Նա երեք տարի շարունակ դասախոսել է «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի շրջանակում, ուր և ծանոթացել է ծրագրի մասնակից երիտասարդ արվեստագետներին։

Արվեստագտների այցը Թբիլիսի կազմակերպվել է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։ 

© Հասմիկ Սահակյան

Նմանատիպ դասընթացներ

Օգոստոսի 4, 2026

Լեո Լեո Վարդանյան․ նյութի ճանապարհը (տեսանյութ)

Հուլիսի 28, 2026

Խեցեգործական արվետսանոցի աշխատանքները՝ «Կողբ-Վարդավառ 2026» փառատոնում

Հուլիսի 27, 2026

Նազարեթ Կարոյանը՝ համայնքային արվեստի մասին (Տեսանյութ)