(Русский ниже)
ԱՐԷ մշակութային հիմնադրամն ու Ժամանակակից արվեստի ինստիտուտը շարունակում են «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» կրթական շարքի սեմինարները:
Վիկտոր Միզիանո – «Համադրություն և ոչ նյութական արտադրություն»
Սեմինարի բովանդակությունը՝
Օր 1
«Կուրատորական նախագիծը որպես միջոցառում»
«Կուրատորական նախագիծը որպես ցանց»
Օր 2
«Կուրատորը և զգացմունքների քաղաքականությունը»
«Կուրատորական նախագիծը որպես խորհրդածություն կուրատորական աշխատանքի վերաբերյալ»
———————————————————————-
Բանախոսի մասին
Վիկտոր Միզիանոն հետխորհրդային տարածքի ամենաազդեցիկ կուրատորներից, արվեստի քննադատներից և մշակույթի տեսաբաններից մեկն է։ Ավելի քան չորս տասնամյակ նա կարևոր դեր է խաղացել ժամանակակից արվեստի դիսկուրսի ձևավորման գործում՝ հատկապես իր կուրատորական գործունեության, միջազգային ցուցահանդեսների կազմակերպման և Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցած մշակութային փոխակերպումների ուսումնասիրության շնորհիվ։
Նա եղել է Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի ազգային թանգարանի ժամանակակից արվեստի համադրող (1980–90) և Մոսկվայի Ժամանակակից արվեստի կենտրոնի (CAC) տնօրեն (1992–97): Իր ազատ ստեղծագործական գործունեության ընթացքում Միսիանոն եղել է Ռոտերդամի «Մանիֆեստա 1» (1996) ցուցահանդեսի կուրատորական թիմի անդամ և համադրել է Ստամբուլի 3-րդ բիենալեի (1992), Վենետիկի 46-րդ և 50-րդ բիենալեի (1995, 2003), Վալենսիայի 1-ին բիենալեի (Իսպանիա) (2001), Սան Պաուլոյի 25-րդ և 26-րդ բիենալեի (2002, 2004), Վենետիկի 51-րդ բիենալեի Կենտրոնական Ասիայի տաղավարի (2005), Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի «Կենդանի կինո/Պատկերի վերադարձը. Տեսանյութ Կենտրոնական Ասիայից» (2007–08) և «Առաջադեմ նոստալգիա. Արվեստ նախկին ԽՍՀՄ-ից» (Ժամանակակից արվեստի կենտրոն, Պրատո) ցուցահանդեսները (2007, մեկնել է Աթենք, Տալլին, Էստոնիա և Հելսինկի): 1993 թվականին նա «Մոսկվայի արվեստի ամսագրի» հիմնադիրներից մեկն էր և այդ ժամանակից ի վեր դրա գլխավոր խմբագիրն է։ և 2003 թվականին նա Manifesta Journal: Journal of Contemporary Curatorship ամսագրի (Manifesta ամսագիր․ ամսագիր ժամանակակից համադրության մասին, Ամստերդամ-Լյուբլյանա) հիմնադիրներից մեկն էր և այդ ժամանակից ի վեր նաև ամսագրի խմբագիրն է։ Նրան շնորհվել է Հելսինկիի արվեստի և դիզայնի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
—————————————————-
Սեմինարին մասնակցությունն անվճար է՝ պարտադիր գրանցումով։
Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև օգոստոսի 11-ը ներառյալ։
Տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք դիմել միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ կարող եք մասնակցել երկօրյա աշխատարանի ողջ ընթացքին։
Վայրը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ, հասցեն՝ Ավետ Ավետիսյան 47 (Երևան)
Օրը և ժամը՝ օգոստոսի 15 և 16, 12։00 – 16։30 (30 րոպե ընդմիջումով)
Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև օգոստոսի 11-ը հետևյալ հղումով՝
—————————
Ծրագիրն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքի աջակցությամբ։
——————————————————————
Культурный фонд АРЭ и Институт современного искусства продолжают серию семинаров “Культурный охват: международный опыт”.
Авторский семинар Виктора Мизиано «Кураторство и нематериальное производство».
Темы семинара
День 1
«Кураторский проект как событие»
«Кураторский проект как сеть»
День 2
«Куратор и политика эмоций»
«Кураторский проект как рефлексия на кураторство»
——————————————————————–
О лекторе
Виктор Мизиано — один из наиболее влиятельных кураторов, художественных критиков и теоретиков культуры, сформировавшихся на постсоветском пространстве. На протяжении более чем сорока лет он играет ключевую роль в развитии дискурса современного искусства, прежде всего благодаря своей работе в области кураторской практики, международных выставочных проектов и осмысления культурных трансформаций, последовавших за распадом Советского Союза.
Он был куратором современного искусства в Национальном музее изобразительных искусств им. А. С. Пушкина в Москве (1980–90) и директором Центра современного искусства (ЦСА) в Москве (1992–97). В рамках своей фрилансерской деятельности Мизиано входил в кураторскую команду Manifesta 1 в Роттердаме (1996) и курировал российскую секцию 3-й Стамбульской биеннале (1992), 46-й и 50-й Венецианской биеннале (1995, 2003), 1-й Валенсийской биеннале (Испания) (2001), 25-й и 26-й Биеннале в Сан-Паулу (2002, 2004), павильон Центральной Азии на 51-й Венецианской биеннале (2005), выставку Live Cinema/The Return of the Image: Video from Central Asia в Художественном музее Филадельфии (2007–08) и выставку Progressive Nostalgia: Art from the Former USSR в Центре современного искусства в Прато (2007, выставка также проходила в Афинах, Таллинне (Эстония) и Хельсинки). В 1993 году он стал одним из основателей журнала «Московское искусство» и с тех пор является его главным редактором; а в 2003 году он стал одним из основателей журнала «Манифеста: Журнал современного кураторства» (Амстердам-Любляна) и с тех пор также является его редактором. Ему присвоена почетная докторская степень Хельсинкского университета искусства и дизайна.
—————————————————-
Участие в семинаре бесплатное.
Для участия необходимо зарегистрироваться до 11 авгутса включительно.
Количество мест ограничено, поэтому просим подавать заявку только в том случае, если вы уверены, что сможете принять участие в обоих днях семинара.
————-
Место проведения: Институт современного искусства (ул. Авета Аветисяна, 47).
Время проведения: 15 и 16 августа, с 12:00 до 16:30, с 30-минутным перерывом.
Рабочий язык: русский.
Для участия необходимо зарегистрироваться до 11 августа по следующей ссылке:
https://tinyurl.com/2s3d8739
——————–
Проект реализуется при поддержке Департамента по делам армянских общин Фонда Галуста Гульбенкяна.