Կիմա Գյարաքյան – «Անջատ և․․․»

Հուլիսի 7–ին, ժամը 20։00–ին ԺԱԻ ցուցասրահում կբացվի Կիմա Գյարաքյանի՝ «Անջատ և․․․» ցուցահանդեսը։ Համադրող՝ Արուսէակ Հովհաննիսյան։

Արվեստագետը գրեթե միշտ ձգտում է խախտել ընդունված կանոնները։ Արվեստի պատմության ընթացքը ըստ ժամանակաշրջանների, իրարից տարբերակվում է ընդունված ձևերի մերժմամբ և նորի հաստատմամբ։ Ընդունված արվեստային ձևերը զանցառելու և նորը ստեղծելու անհագուրդ ցանկությունը, հասնելով ժամանակակից արվեստի պրակտիկաներ, դրսևորվեց արվեստագետի մտքի ակտիվ դերով։

Ժամանակակից արվեստում արվեստագետի ցանկացած ժեստ դիտարկվեց որպես արվեստային ստեղծագործություն։ Հիշյալ կացության մեջ անընդհատ հարցադրվում է ի՞նչ է արվեստը։ Եվ խաղը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ արվեստագետը իր նոր մտքերով ակտիվ է պահում հարցի էությունը։

Կիմա Գյարաքյանը իր «Անջատ և…» շարքով փորձ է կատարել զանցառելու ժամանակակից արվեստի մտքի արտոնյալ կարգավիճակը ապավինելով նկարչական միջնոցին։

Ստեղծագործությունները դիտելիս դիտողը հարաբերվում է արվեստագետի մտքի «անջատման» ակնթարթներին։

Մարմնականից հրաժարումը և մտքի անջատումը ստեղծագործությունները դարձնում է մեդիտատիվ պրակտիկաներ, որոնք իրենց ֆիզիկական արտահայտությունն են գտնում թղթի և ջրաներկի հարաբերակցությամբ:

Նմանատիպ դասընթացներ

Մայիսի 4, 2026

«Վայրեր և վիճակներ»

Մայիսի 4, 2026

Անցյալ ապագայի շունչը

Սեպտեմբերի 24, 2025

Մհեր Ազատյան – «Մարմինը իմ»