Կաբեցաֆուեգո. 10146 աղմուկներ

Սիրով հրավիրում ենք Նեստ կացարանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի կենվոր Կաբեցաֆուեգոյի «10146 աղմուկներ» նախագծի ներկայացմանը:

10146 աղմուկներ-ը հետազոտական ճանապարհորդություն է ձայնի միջոցով, որը հոսում է Պամպլոնայի (Բասկերի երկիր, Իսպանիա) և Երևանի միջև ընկած երկրներում` Պամպլոնայից` անփորձ ճանապարհորդի ականջներով:
Կաբեցաֆուեգոն ստեղծում է երաժշտությունը փողոցների և բնության ձայներից: 10146 կլոմետր ձայն, որը ձայնագրվել է` փնտրելով ներդաշնակությունը` փորձարարության և պատահականությունների միջոցով: Աղմուկը` ինչպես գեղեցիկ մի բան` խառնված տարբեր վայրերի երաժշտության (ավանդական և ավանգարդիստական) հետ:

Կաբեցաֆուեգոն երաժիշտ է Իսպանիայից, ով 25 տարվա փորձ ունի երաժշտության տարբեր ոճերում` ֆոլկ, վիրդփոփ, ռոքն ռոլ, պանկ և էքսպերիմենտալ: Ավելի քան 30 ալբոմներով, խմբերով, Եվրոպայում և Ճապոնիայում հազարավոր ելույթներով` նրա կարիերան այժմ մի փուլում է, որի ընթացքում նա փորձում է հրաժարվել այս ամբողջ գիտելիքից` գտնելու համար արտահայտվելու նոր ձևեր: Նա երբեք նույն բանը երկու անգամ չի անում, չգիտի` ինչ է կոմֆորմիզմը և մի բան գիտի հստակ` այս ճանապարհորդությունը փոխում է իր կյանքը շատ ավելի, քան նա կարող էր պատկերացնել։

Նմանատիպ դասընթացներ

Ապրիլի 13, 2026

Գուստաֆ Գրապենգեսերի աշխատարան․ Ինչպես դիմել արտերկրում արվեստի ռեզիդենսիներին

Ապրիլի 7, 2026

Համադրողական մարտահրավերները՝ Առլի լուսանկարչության դպրոցում

Հուլիսի 25, 2025

Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ