Արման Գրիգորյան Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոց

Արման Գրիգորյան Արվեստի քննադատության եւ կուրատորական ուսումնասիրությունների դպրոցը հայտարարում է իր հերթական 2025-2027 ուսումնական տարվա ընդունելությունը։

Դպրոցը նրանց համար է, ովքեր հետաքրքրված են և ցանկանում են գիտելիք ու հմտություններ ձեռք բերել արվեստի քննադատության և կուրատորական պրակտիկայի ոլորտներում։

Բոլոր դիմորդները, պետք է ունենան բարձրագույն կրթություն, ազատորեն կարդան ու հասկանան անգլերեն, և նախապատվությունը կտրվի հատկապես նրանց, ովքեր սովորել են կերպարվեստի տարբեր ոլորտներում, և առնվազն ունեն արվեստի պատմության, մշակույթի կամ հումանիտար մասնագիտությունների գծով բակալավրի աստիճան։

Շտապեք՝ տեղերը սահմանափակ են։

Ձեր դիմումին մաղթելով հաջող ընթացք՝ ցանկանում ենք հիշեցնել․ Դիմումների փաթեթները ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը:

Ուսումնասիրության առարկայի նկարագրությունը

Արվեստի քննադատը և ցուցահանդեսի համադրողը (կուրատոր), զբաղեցնելով հանդերձ պրոֆեսիոնալ գործունեության նույն խոռոչը, երկուսն էլ գտնվում են արվեստագետի և հասարակության արանքում՝ լինելով ներգրավված կատարողական նույն դերի մեջ (երկուսի գործն էլ ներկայացնելն է, մեկնաբանելը և բացատրելը), շարունակում են մնալ, այնուամենայնիվ, ժամանակակից արվեստի դաշտի առանձին գործորդներ։

Արվեստի քննադատի միջամտությունը արվեստի գործին հեռավար է․ դրան մասնակցում է միայն իր հայացքը։ Ուստիև իր գործունեության բնույթը ամբողջովին գրական է։ Նրա հիմնական գործիքը գրիչն է, բառը և խոսքը։ Այնինչ համադրողի դեպքում, որքան էլ որ վերջինս անկարող է ամբողջովին հրաժարվել գրիչից, գրավոր ու բանավոր խոսքից (հատկապես երբ խոսքը գաղափարը հղացքի վերածելու մասին է), նրա միջամտությունը, այնուամենայնիվ, շատ ավելի ժեստային է և պլաստիկական։ Լինելով ֆիզիկական ու նյութական՝ այդ միջամտությունը հավասար չափով տնտեսական է, հատկապես՝ կառավարչական, քանի որ ենթադրում է նախևառաջ պլանավորում, այլազան միջոցների հայթայթում, իրացում և այլն։ Նրա ծավալած գործունեությունը նաև հաղորդակցական է (մամուլի տարատեսակ հաղորդագրություններ, նամակագրություն, բանակցություններ և այլն), ոչ պակաս չափով նաև նախագծա-ճարտարապետական է (քանի որ ենթադրում է տարածածավալային բաժանումներ, արվեստի գործերի դասդասում, բաշխում և ցուցադրության կառուցում)։

Այս տարբերություններով հանդերձ արվեստի քննադատի և համադրողի գործունեության ազգակցական կապը անառարկելի է՝ այն ոչ միայն սոցիոլոգիական է կամ գործառնական (ֆունկցիոնալ), այլև գործողութենական (օպերացիոնալ) է: Խոսքը արվեստագետի և արվեստի գործի ընտրություն (գնահատման գործողության) կատարելու մասին է, որը և՜ արվեստի քննադատի և՜ համադրողի մոտ կարող է լինել ամենատարբեր, բայց միշտ անձնական։

Ծրագրի ընդհանուր բովանդակությունը

Ուսումնական ծրագրի հիմքում ընկած են ուսումնասիրության առարկայի վերոնշյալ առանձնահատկությունները, ուստիև այն կառուցված է արվեստագիտական տարբեր բնագավառների` հայ և համաշխարհային արվեստի պատմություններ, ժամանակակից արվեստի տեսություններ, ճարտարապետական գաղափարների պատմություն, պատկերի և նշանի վերլուծության մեթոդներ, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուսումնասիրությունների և փիլիսոփայության դասավանդման տարրերից։

Երկու տարվա ընթացքում ուսանողները ոչ միայն կհետևեն տարբեր տևողությամբ դասընթացների, այլև սեմինարների, գործնական պարապմունքների միջոցով ձեռք կբերեն գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ այն պաշարը, որը ապագա մասնագետներին թույլ կտա գործունեություն ծավալել մեկ կամ մյուս ոլորտում։ Այս արդյունքի մեջ, ինչ խոսք, առանձնահատուկ մի բաժին կընկի ավարտական աշխատանքին, որի գաղափարը, վերջինիս հիման վրա՝ խմբային քննարկումների և աշխատանքի միջոցով նախագծի մշակումը և իրականացումը հնարավոր կդառնա ուսումնական երկրորդ տարվա ընթացքում։

Այսպիսով դասընթացը բաղկացած է տեսական և պրակտիկ բաղադրիչներից։

Ծրագրի ընդհանուր բովանդակությունը

Ուսումնական ծրագրի հիմքում ընկած են ուսումնասիրության առարկայի վերոնշյալ առանձնահատկությունները, ուստիև այն կառուցված է արվեստագիտական տարբեր բնագավառների` հայ և համաշխարհային արվեստի պատմություններ, ժամանակակից արվեստի տեսություններ, ճարտարապետական գաղափարների պատմություն, պատկերի և նշանի վերլուծության մեթոդներ, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուսումնասիրությունների և փիլիսոփայության դասավանդման տարրերից։

Երկու տարվա ընթացքում ուսանողները ոչ միայն կհետևեն տարբեր տևողությամբ դասընթացների, այլև սեմինարների, գործնական պարապմունքների միջոցով ձեռք կբերեն գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ այն պաշարը, որը ապագա մասնագետներին թույլ կտա գործունեություն ծավալել մեկ կամ մյուս ոլորտում։ Այս արդյունքի մեջ, ինչ խոսք, առանձնահատուկ մի բաժին կընկի ավարտական աշխատանքին, որի գաղափարը, վերջինիս հիման վրա՝ խմբային քննարկումների և աշխատանքի միջոցով նախագծի մշակումը և իրականացումը հնարավոր կդառնա ուսումնական երկրորդ տարվա ընթացքում։

Այսպիսով դասընթացը բաղկացած է տեսական և պրակտիկ բաղադրիչներից։

Առաջին տարում ուսանողները կանցնեն հետևյալ տեսական դասընթացները՝

Արվեստի պատմության մոդուլ՝

  • Հայ արդի արվեստի պատմության առասպելը (դասախոս՝ Նազարեթ Կարոյան)

  • Արդի և ժամանակակից արվեստի պատմություն (դասախոս՝ Աննա Գալստյան)

  • Արդի հայ արվեստ (դասախոս՝ Լիլիթ Սարգսյան)

  • Հայ ժամանակակից արվեստի պատմություն (դասախոս՝ Նազարեթ Կարոյան)

Ճարտարապետություն և քաղաքային միջավայրեր՝

  • Ճարտարապետական գաղափարների պատմություն (դասախոս՝ Ռուբեն Արևշատյան)

Մշակութային ուսումնասիրությունների մոդուլ՝

  • Տեսողական ուսումնասիրություններ (դասախոս՝ Հրաչ Բայադյան)

  • Մշակույթ և տեխնոլոգիա (դասախոս՝ Հրաչ Բայադյան)

  • Մեդիայի ուսումնասիրություններ (դասախոս՝ Հրաչ Բայադյան)

Փիլիսոփայության մոդուլ՝

  • Ժամանակակից փիլիսոփայություն (դասախոս՝ Նաիրա Մկրտչյան)

  • Արվեստի փիլիսոփայություն (դասախոս՝ Դավիթ Մոսինյան)

Արվեստի սոցիոլոգիայի մոդուլ՝

  • Սոցիալական արվեստի ուսումնասիրություն (դասախոս Հրաչյա Կաժոյան)

Երկրորդ տարի

Երկրորդ տարին նվիրված կլինի պրակտիկ հմտությունների ձեռքբերմանը և ավարտական աշխատանքի իրականացմանը։

Ընդունելության կարգը եւ պայմանները

Ծրագրով հետաքրքրվողներին առաջարկվում է գրանցման ու մասնակցության երկու կարգավիճակ՝

1. Ուսանող

Նրանք ովքեր ցանկանում են դառնալ ուսանող, պետք է icaevn@gmail.com հասցեին ուղարկեն կենսագրություն եւ մոտիվացիոն նամակ՝ «նամակի թեմա» դաշտում նշելով «Արման Գրիգորյան Արվեստի քննադատության եւ կուրատորական ուսումնասիրությունների դպրոց»։

  • Ուսման տարեկան վարձը 250 000 դրամ է։

  • Ուսումնառության շարունակությունը ուսումնական երկրորդ տարում պայմանավորված է առաջին տարվա ընթացքում ուսանողի գրանցած առաջադիմությունից և դասերին հաճախելու պարտաճանաչությունից։

  • Ավարտական աշխատանքի ընթացքում ուսանողը կարող է ստանալ նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսավորման աջակցություն։

Դասընթացների ծրագրում ներառված դասախոսությունները անցկացվելու են շաբաթը երեք օր, օրը երկու դասախոսություն ծավալով՝ երեկոյան ժամերին։

2. Ունկնդիր

Նրանք, ովքեր ցանկանում են հետևել միայն դասընթացներից որեւէ մեկին, կարող են գրանցվել իբրև ակադեմիական պարտավորություններ չունեցող ունկընդիր։ Դասընթացի համար վարձավճարի չափը ունկնդրի համար կախված կլինի տվյալ դասընթացի տևողությունից՝ տատանվելով գնային հետևյալ սանդղակում.

  • Կարճատև դասընթացը (շաբաթը մեկ անգամ, երկու ամիս տևողությամբ) – 40 000 դրամ

  • Միջին տևողությամբ դասընթացը (շաբաթը մեկ անգամ, չորսուկես ամիս տևողությամբ) – 60 000 դրամ

  • Երկարատև (շաբաթը մեկ անգամ, ինը ամիս տևողությամբ) դասընթացը – 90 000 դրամ

Հայ ժամանակակից արվեստի պատմություն. արդիության տարածականացումը

Դասընթացավար՝ Նազարեթ Կարոյան

«Այդ Իգիթյանը լկտիաբար հայտարարեց, որ եթե նշանակված օրը թանգարանը չբացվի, ապա ինքը «ողջ պրոսպեկտը՝ Մատենադարանից մինչև քաղսովետ, կլցնի ուսանողներով և «Ամերիկայի Ձայնը», ԲԻ- ԲԻ-ՍԻ-ն ու զանգվածային տեղեկատվության հակասովետական բոլոր միջոցները այդ մասին կհայտնեն աշխարհով մեկ»։ Տես՝ Զարգարյան Յ.Ս. “Այդ Իգիթյանը”  2001, էջ 215-216

Դասընթացն անդրադառնում է 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի առաջին տասնամյակի հայ մոդեռն և ժամանակակից արվեստի պատմությանը՝ այն դիտարկելով իբրև աշխարհում մոդեռն արվեստի երկու՝ գեղագիտական և քաղաքական հարթությունների վրա տարածման ու տարածականացման արգասիք։ Դասընթացի տասնհինգ դասախոսությունների մեջ ամփոփված վեց թեմաները կուրվագծեն մի կողմից մոդեռիստական արվեստի ունիվերսալ լեզվի տեղական հարմարեցումները, մյուս կողմից ամբողջատիրական ռեժիմի պայմաններում այդ հարմարեցումների ներկայացման սահմանափակությունը հաղթահարելուն ուղղված նախաձեռնությունները։ Դասընթացում առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի այս երկու հարթությունների հատումներին՝ Գեղագիտական Մոդեռնիզմին՝ իբրեւ ներդրում քաղաքական ազգայնականության մեջ, և Քաղաքական Ազգայնականությանը՝ իբրև գեղագիտական մոդեռնիզմը վերաձևակերպող և այն դեպի ժամանակակից արվեստը մղող ուժ։

Քաղաքական տեսություն / Փիլիսոփայություն

Դասընթացավար՝ Նաիրա Մկրտչյան

Դասընթացն ընդգրկում է 20-րդ և 21-րդ դարերի առանցքային մի շարք մտածողների (ինչպես օրինակ, Ի. Բերլինի, Ջ. Ռոլսի, Հ. Արենդթի, Ջ Բաթլերի եւ այլն) տեսություններն ու ուսմունքները: Ինչպե՞ս ըմբռնել ազատությունը: Ինչո՞ւ են մարդկային հարաբերությունները բնութագրվում իբրև դյուրաբեկ: Արդյո՞ք մարդկային խոցելիությունն անհավասարաչափ է բաշխված և ինչո՞ւ: Ի՞նչ է սա նշանակում մարդկային կյանքի առումով: Ինչպե՞ս է հնարավոր արդարությունն ու ներումը: Այս և այլ հարցերի, ինչպես նաև դրանց լուծումների շուրջ ծավալվող վերոհիշյալ ուսմունքներն ու տեսությունները հաճախ հատում են փիլիսոփայության սահմանները և տեղակայվում միջբնագավառային հետազոտությունների ասպարեզում:
Ներառված հեղինակների մի մասը ներկայացնում է քննադատական, պաշտոնական հաստատություններին ու տիրապետող իրադրություններին ընդդիմացողների թևը: Մյուսները, ճիշտ հակառակը, իրենց գործունեությունը ծավալել են հենց այդ հաստատությունների ներսում: Այս տարբերությունը (երբեմն նույնիսկ հակադրությունը) արտահայտված է, և գուցե անգամ պայմանավորված, առաջին հերթին նրանց խորհելու, փիլիսոփայելու եղանակի ներսում: Այդպիսով հնարավորություն է ընձեռվում պատկերացնել դիտարկվող ժամանակաշրջանի մտավորական սպեկտրի բազմազանությունը:
Դասախոսություններից բացի՝ դասընթացը նախատեսում է այդ հեղինակներից մի քանիսի փոքր ծավալի տեքստերի ընթերցում և քննարկում:

Հետպատերազմյան ավանգարդի և ժամանակակից արվեստի պատմություն

Դասընթացավար՝ Աննա Գալստյան

Ժամանակակից արվեստի հատկանիշներն են նյութերի և ոճերի անվերջ բազմազանությունը, գեղարվեստական պլյուրալիզմը: Այն դիտարկում է արվեստը որպես փորձառություն, այն փոփոխության գործիք է։ Դիտողը դառնում է արվեստի գործի մասը, այն բաց է և դրդում է երկխոսության ու քննարկման, բարձրացնում է սոցիալական գիտակցությունը, արվեստը հանում է թանգարաններից դուրս, միջդիսցիպլինար է ու ընդհանուր առմամբ հետազոտում է գաղափարներ, հասկացություններ, հարցեր և պրակտիկաներ։
Վերոնշյալ բոլոր կետերի հիմքը մեծամասամբ համարում են մի ոտքով արդի, մյուս ոտքով ժամանակակից մշակույթի շեմին կանգնած Մարսել Դյուշանին, որի ավանդի վերաբերյալ անհնարին կլինի չխոսել հենց սկզբից։ Այնուհետև անցում կկատարվի հիմնական, առանցքային այն շարժումներին կամ արվեստային փուլերին, որոնք կազմավորել ու շարունակում են կազմավորել ժամանակակից արվեստը։ Դասընթացների հիմքը ոչ միայն պատկերները կլինեն, այլև նույն արվեստագետների և քննադատների տեքստային աշխատանքները, որոնք կազմավորել են տվյալ մշակութային իրադարձության համատեքստը։

Մեդիայի ուսումնասիրություններ

Դասընթացավար՝ Հրաչ Բայադյան

Ներածություն. Մեդիայի ուսումնասիրությունները որպես հետազոտության բազմա- կամ միջբնագավառային տիրույթ. նախադրյալները, ձևավորման պայմանները, հանձնառությունները, տարածումն ու կիրառությունները։

Մասն առաջին. մեդիատեքստերի վերլուծություն։
Դասընթացի այս հատվածում նախ կքննարկվեն մեդիայի նշանագիտության հիմունքները, ինչպես նաև մեդիատեքստերի կազմակերպման հիմնական միջոցները (ժանր, պատում) և դրանց ժամանակակից փոխակերպումները։ Այնուհետև կդիտարկվեն մեդիատեքստերի (գովազդ, լուսանկար, ֆիլմ) մանրամասն վերլուծության օրինակներ։ Հատուկ ուշադրություն կդարձվի և առանձին պարապմունքներ կնվիրվեն լուսանկարչությանն ու կինոյին։

Մաս երկրորդ. Մեդիա-հասարակություն փոխհարաբերությունները։
Դասընթացի այս հատվածում կքննարկվեն մի շարք հարցեր. ի՞նչ տեսանկյուններ կան՝ դիտարկելու մեդիայի և մշակույթի (ինչպես նաև մշակութային ինքնության) փոխազդեցությունները, ի՞նչ է «ներկայացման (ռեպրեզենտացման) քաղաքականությունը»; ի՞նչ է գաղափարաբանությունը և ինչպե՞ս մոտենալ մեդիա – իշխանություն հարաբերության հարցին։ Դասընթացի հաջորդ թեմաների թվում են. զանգվածային մշակույթ, գովազդ և սպառողականություն, մեդիա և գլոբալացում խնդիրների ուսումնասիրումը:

Քաղաքային միջավայր և պատմամշակութային հաղորդակցություն

Դասընթացավար՝ Ռուբեն Արևշատյան

«Քաղաք» հասկացության վերլուծություն, քաղաքների և քաղաքային մշակույթների ծագումնաբանության և ձևավորման հետ կապված պատմություններ։ Քաղաքային տարածությունը և ճարտարապետությունը՝ որպես միջոց հասկանալու հասարակա–քաղաքական, մշակութային պարադիգմների բազմաշերտ էությունը։

Նվարդ Երկանյան

Գրաֆիկ դիզայներ է եւ արվեստագետ

Ելենա Այդինյան

Արվեստաբան

Հրաչ Բայադյան

Մշակութաբան

Ռուբեն Արևշատյան

Արվեստագետ, համադրող և արվեստի քննադատ

Ժաննա Անդրեասյան

Սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու

Վարդան Ազատյան

Արվեստի պատմաբան, տեսաբան և թարգմանիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստի պատմության և տեսության դոցենտ

Վահրամ Աղասյան

Արվեստագետ, տեսաբան և կուրատոր, «Կոմունա» սոցիալ-մշակութային հարթակի անդամ։

Վարդան Ջալոյան

Մշակութաբան, արվեստի քննադատ և կուրատոր

Արման Գրիգորյան

Արվեստագետ, արվեստի քննադատ և կուրատոր

Սուսաննա Գյուլամիրյան

Արվեստի համադրող և քննադատ, «Արվեստի և մշակույթի ուսումնասիրությունների լաբորատորիա»-յի համահիմնադիր և նախագահ։

Անժելա Հարությունյան

Արվեստի պատմաբան և համադրող, Բեյրութի Ամերիկյան համալսարանի արվեստաբանության դոցենտ

Սիրանուշ Դվոյան

Գրականագետ, համեմատական գրականության դասախոս Հայաստանի Ամերիկյան համալսարանում

Աննա Գալստյան

Արվեստաբան, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ավագ դասախոս

Սոնա Հարությունյան

Արվեստաբան, կուրատոր, «Մշակութային Երկխոսություն» հիմնադրամի հիմնադիր նախագահ

Նազարեթ Կարոյան

Արվեստի քննադատ, կուրատոր, թարգմանիչ։ Ժամանակակից Արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրեն

Եվա Խաչատրյան

Անկախ համադրող, AICA-Հայաստանի փոխնախագահ, CIMAM-ի անդամ

Գրիգոր Սիմոնյան

Միջազգային հումանիտար ծրագրի ղեկավար հանրային առողջության ոլորտում

Նաիրա Մկրտչյան

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

Միսաք Խոստիքյան

Ճարտարապետ, դիզայներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան

Աշոտ Ոսկանյան

Փիլիսոփայության թեկնածու, դոցենտ

Լիլիթ Սարգսյան

Արվեստի քննադատ և համադրող

Սամվել Փարթամյան

Գեղանկարիչ, գրաֆիկ, ձեւավորող, հրատարակիչ

2008

Ցուցահանդեսային
գործ և լուսաբանում

Լիթիթ Բաժբեուկ-Մելիքյան
Նորա Գալֆայան
Արուսյակ Գյուլբուդաղյան
Կարին Գրիգորյան
Օֆելյա Զաքարյան
Անի Պետրոսյան
Տաթևիկ Լազարյան
Մարիաննա Հովհաննիսյան
Նազելի Օհանյան
Արփինե Սարիբեկյան

2009 -2010

Մշակութային նախագծի
մշակում և լուսաբանում

Ելենա Այդինյան
Հարություն Ալպետյան
Արմենակ Գրիգորյան
Արևիկ Գրիգորյան
Կարին Գրիգորյան
Նելլի Եդիգարյան
Գոռ Ենգոյան
Նվարդ Երկանյան
Թագուհի Թորոսյան
Լիանա Խաչատրյան
Լուսինե Համասյան
Լիլիթ Ղալեչյան
Սոնա Մելիք-Քարամյան
Սեդա Շեկոյան
Օվսաննա Շեկոյան

2010-2012

Մշակութային ծրագրի
նախագծում և իրականացում

Սոնա Ասատրյան
Անուշ Արշակյան
Տիգրան Գրիգորյան
Մարիամ Լոռեցյան
Իննա Խոլոդովա
Վաղինակ Ղազարյան
Լուսինե Նավասարդյան
Էդուարդ Պասկեվիչյան
Դավիթ Վարդանյան
Սուսաննա Վարդանյան

Արվեստի քննադատության եւ կուրատորական ուսումնասիրությունների դպրոց

2012-2014

Արմինե Բաբայան
Վահե Բուդումյան
Սոֆա Դանիելյան
Աննա Ժամակոչյան
Նինել Մելքոնյան
Հայկուհի Մինասյան
Լենա Նազարյան
Լիլիթ Նիկողոսյան
Արփի Օհանյան
Անի Պապոյան
Լիլիթ Պետրոսյան
Նարե Սահակյան
Լիզա Սարգսյան
Մարիաննա Վարդանյան-Միշոյան

2013-2015

Կարինե Արոյան
Անի Ասատրյան
Նունե Այդինյան
Ռուզաննա Գրիգորյան
Թերեզա Դավթյան
Լիլիթ Անտոնյան-Կոնոպլևա
Էլզա Մարտիրոսյան
Սոնյա Մսրյան
Հայկ Պետրոսյան
Սոնա Քալանթարյան

2014-2016

Հռիփսիմե Ասատրյան
Ֆլորա Արմենակյան
Արփի Բալյան
Աննա Գրիգորյան
Սեդա Գրիգորյան
Քրիստինա Գևորգյան
Հասմիկ Թանգյան
Անուշ Խաչատրյան
Գոհար Խաչատրյան
Նանե Խաչատրյան
Կարինա Հակոբյան
Աննա Համբարձումյան
Անահիտ Ղազարյան
Միքայել Պետրոսյան

2018 – 2019

Տիգրան Ալեքսանյան
Սուսաննա Ամուջանյան
Սոնա Արսենյան
Լիլիթ Գրիգորյան
Մարիա Զաքարյան
Անի Թունյանց
Մարինե Խաչատրյան
Ռոլանդ Խաչատրյան

2024 – 2026

Էմմա Մուրադյան
Նազելի Ութուջան
Մերի Ամիրխանյան
Անթառամ Ազատյան

2025 – 2027

Անի Տոնոյան
Գայանե Ղազանչյան
Տաթևիկ Մկրտումյան
Տիգրան Չադոյան

Անթառամ Ազատյան

Էմմա Մուրադյան

Նազելի Ութուջյան

Մերի Ամիրխանյան

Նորա Գալֆայան

Մշակությային մենեջեր, «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի համահիմնադիր

Կարին Գրիգորյան

Հետազոտող, թարգմանիչ

Մարիաննա Հովհաննիսյան

Համադրող է և հետազոտող

Նազելի Օհանյան

Մշակութային լրագրող, հաղորդավար

Թագուհի Թորոսյան

Արվեստի աշխատող

Հարություն Ալպետյան

Արվեստի կուրատոր է, ճարտարագետ խորհրդատու

Արմենակ Գրիգորյան

Արվեստագետ, համադրող և արվեստաբան

Լիանա Խաչատրյան

Կերպարվեստի ուսուցիչ

Նվարդ Երկանյան

Գրաֆիկ դիզայներ է եւ արվեստագետ

Գոռ Ենգոյան

Արվեստագետ, համադրող

Սոնա Մելիք- Քարամյան

Հետազոտող- բովանդակագիր- Զիգմա Տելեկոմ ընկերությունում

Արևիկ Գրիգորյան

Նկարիչ, ձևավորող, ձեռագրերի վերականգնող

Լուսինե Նավասարդյան

Արվեստագետ, գրաֆիկ դիզայներ

Սոնա Ասատրյան

Համադրող`

Իննա Խոլոդովա

Ճարտարագետ և ճեպանկարիչ

Նարէ Սահակյան

Հետազոտող է և համադրող

Վահե Բուդումյան

Վիզուալ արվեստագետ

Աննա Ժամակոչյան

Սոցիոլոգ, արվեստի քննադատ եւ կուրատոր

Լենա Նազարյան

ՀՀ Ագային ժողովի պատգամավոր

Մարիաննա Վարդանյան-Միշոյան

Թվային մարքեթինգի եւ հաղորդակցության մասնագետ

Արփի Օհանյան

Արվեստի պատմաբանն ավարտել է Երևանի պետական ​​համալսարանը

Թերեզա Դավթյան

Անկախ համադրող

Լիլիթ Անտոնյան

Անկախ համադրող

Մարինե Խաչատրյան

Արվեստի քննադատ է և հետազոտող

Լիլիթ Գրիգորյան

Մարիա Զաքարյան

Կայքի բովանդակային պատասխանատու

Անի Թունիյանց

Որակի ապահովման ինժեներ

2012-2014 Ուսումնական տարի

Լենա Նազարյան
Մի տեղ լինի՝ գնանք աշխատենք

Այս հետազոտության խնդիրն է նկարագրել Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի գյուղական համայնքներում ծագած աշխատանքի խնդիրը: Որպես լակմուսաթուղթ դիտարկվելու են Հայաստանի Լոռվա մարզի Թեղուտ և Շնող համայնքները, որոնց վարչական տարածքներում ՀՀ կառավարության 2001 թվականի  որոշմամբ սկսվեցին պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները և զուգահեռ ծավալվեցին հասարակական քննարկումներ՝ գյուղերում աշխատատեղեր ստեղծելու շուրջ։

Նարե Սահակյան
Դրվագներ 1990–ականների հայաստանյան կոնցեպտուալ արվեստի. հարաբերություններ եւ դիրքորոշումներ

Աշխատանքը գրելիս հեղինակը առաջնորդվել է այն հարցով, թե ինչ առանձնահատուկ խոսակցություն է ձեւավորվում արվեստագետների միջեւ, ովքեր միասին փորձում են գործարկել մեկ ընդհանուր հղացք՝ հանդես գալ նույն ցուցահանդեսում, իրականացնել համատեղ արվեստային նախագիծ: Ի՞նչ դիրքեր են բռնում արվեստագետները այս խոսակցության մեջ՝ կախված նրանց արվեստային դիրքորոշումներից։ Ի՞նչ է ստացվում, երբ այդ խոսակցության մեջ մի ինչ-որ իմաստ սղվում է, կամ խոսակցությունից դուրս ծավալվող այլ մտահոգություն դառնում է խոսակցության մտահոգությունը: Արվեստագետների միջեւ այս խոսակցությունը նրանց՝ որպես արվեստագետների հարաբերությունների հիմքն է, որն իր հերթին կառուցում է արվեստի դաշտում տիրող իրավիճակը:

Վահե Բուդումյան
2000­ականների Հայաստանի ժամանակակից արվեստի ռազմավարությունները Փաստագրականություն եւ այլաշրջում

Այս աշխատությունն իրականացել է մի առանձնահատուկ հարցի շուրջ մտորումների արդյունքում. ի՞նչ դեր ունեն արվեստի միջոցները արվեստի աշխատանքների կայացման գործում: «Միջոց» ասելով`  նկատի ունենք արվեստի գործի ֆիզիկական կրիչից (կտավ, ժապավեն եւ այլն) ածանցվող պայմանականությունների խումբը, որից ելնում է արվեստագետի ռազմավարությունը` արտահայտչաձեւերի, մեթոդների եւ հնարքների ամբողջությունը: Դժվար չէ նկատել, որ հարցը պարունակում է կանխադրույթ, այն է` արվեստի միջոցները չեզոք չեն, դրանք ներգրավված են արվեստի գործերի ձեւավորման գործընթացում, ավելին` դրանք գործերի անխուսափելի եւ անօտարելի մասն են։