Գարուշ Մելքոնյան – « Հարցազրույց»

ԳԱՐՈՒՇ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հարցազրույց, 2017
եռալիք վիդեո ինստալացիա
Համադրող՝ Նազարեթ Կարոյան /Հայաստան

Ինստալյացիայի հիմքում մի հարցազրույց է՝ իրականացված հեռուստատեսային տեսողական կոդերի հետ: Սա իրականում գեներատիվ տեսանյութ է, որը պարունակում է մոտ քառասուն հարց և նույնքան պատասխան: Այս բազայից հատուկ ծրագիրը պատահականորեն որոշում է հարցերի և պատասխանների հերթականությունը՝ անվերջ վերաշարադրելով հարցազրույցը:

Ներգրավելով հանդիսատեսի դերը ստեղծագործության մեջ, ինչպես նաև հարցազրույցի ընթացքի գեներացման եղանակը, ստեղծագործությունը վերաիմաստավորում է կեղծիքի կառուցման գործընթացը՝ լինի դա պատկերային, թե լեզվական հյուսվածք։ Այն պատրանքը, թե պատկերներն ու դրանց ցուցադրման հենքերը համահունչ կառուցվածք ունեն, ինքնին բացահայտում է դրանց անհետացման սահմանները։

Արդյունքում՝ ստեղծագործությունը վերածվում է տարօրինակ, գրեթե աբսուրդային մոնտաժի, որը մղում է իմաստի պայքարի՝ ստիպելով հարցականի տակ դնել մեկնաբանելու կարողությունը։

Մասնակիցներ՝
Քիրսթեն Դանիելս և Գաել Մենար
Տեսախցիկ՝ Վալենթին Ֆրանս
Ձայնագրություն՝ Զաք Բարութի | Երաժշտություն՝ Տուրզի, Կուկու
Տեսախցիկի օգնականներ՝ Սամուել Լեկոկ, Անտուան Գրանիե
Հարդարում և դիմահարդարում՝ Վենսան Բրիեր | Ստայլինգ՝ Կարոլին Գրու
Օգնականներ՝ Սառա Նեֆսսա Բելհաջալի, Բազիլ Պալաս, Պաոլա Ռենար, Դիլան Մակե
Տեխնիկական պատասխանատու՝ Ալեքսանդր Բոչկով

https://garushmelkonyan.com

—————————–

Ժամանակակից արվեստի ինստիտուտի դերն անփոխարինելի է եղել այս ցուցադրության կազմակերպման գործում։ Խորապես երախտապարտ ենք համագործակցության համար։

Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի աջակցությունն կարևոր դեր է խաղացել այս միջոցառման կայացման համար։ Նրանց նվիրվածությունը մշակութային երկխոսությանն ու արվեստի փոխանակմանը լիովին համահունչ է մեր փառատոնի ոգուն, և մենք խորապես երախտապարտ ենք նրանց՝ համագործակցության համար։

CyLand Media Art Lab-ը մեր ամենամտերիմ գործընկերներից է: Նրանց շարունակական համագործակցությունը նոր իմաստավոր կապ է բերել մեր փառատոնին։ Մենք անկեղծ շնորհակալություն ենք հայտնում նրանց ստեղծարար ոգու և մշտական աջակցության համար:

Նմանատիպ դասընթացներ

Հունիսի 17, 2026

«Մանկությունը՝ նշանառության տակ»

Մայիսի 4, 2026

ENSP – «Վայրեր և վիճակներ»

Փետրվարի 17, 2026

Լեո Լեո Վարդանյան – «Նյութի ճանապարհը»