Նոյեմբերի 11–ին ժամը 19։00–ին ԺԱԻ ցուցասրահում կներկայացվի ճարտարապետ Նվարդ Դալյանի և բանաստեղծ Սոնիա-Սանան Քիլէճիանի «Շղարշից Անդին» համատեղ նախագիծը։
Նվարդ Դալյանի լուսանկարչական պատկերները զուգակցվում են Սոնիա-Սանան Քիլէճիանի բանաստեղծություններով՝ ոգեշնչված Համշենի բնապատկերային տեսարաններից։
Արվետսագետը և բանաստեղծը, լուսապատկերի և պոետիկ տեքստի միջոցով, ուսումնասիրում են մշուշի առեղծվածային էությունը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 28–ը, երկուշաբթիից շաբաթ 12։00 – 19։00։